ԱՅՑ՝ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԱՆԹԷՈՆ

Հաւատարիմ աւանդոյթին, Կիրակի, 22 Դեկտեմբեր 2024-ին, սկաուտական շարքերով այցելեցինք Եռաբլուր՝ Ամանորի նախաշեմին խնկարկելու մեր հերոս նահատակների անմահ յիշատակը։
Մենք անսահման երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին յանուն մեր հայրենիքի ազատութեան ու խաղաղութեան։

Շիրիմների մօտ՝ լուռ խոնարհումով, վերստին զգացինք մեր պարտքը՝ ապրելու արժանապատիւ կերպով եւ շարունակելու նրանց թողած պատգամը։

Հոգեւոր զարթօնքի շունչն ամփոփուեց Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում անցկացուած հոգեհանգստեան կարգի ընթացքում, որտեղ աղօթեցինք նրանց հոգիների խաղաղութեան համար։

Այս օրը դարձաւ ոչ միայն յիշատակի, այլեւ վերարժեւորման խորհուրդ՝ ամրապնդելով մեր հաւատարմութիւնը հայրենիքին։ Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ կիսեցին այս օրը։

Յիշատակը յաւերժ է…

Photo

Photo

Photo

Photo