ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆ

Յունուարի 10-ը. սա մեր առաջին տարին էր Արցախից դուրս։ Հպարտօրէն ուզում ենք նշել, որ չնայած մի շարք խոչընդոտների, մենք կարողացել ենք հասնել մեր նպատակներին։ Այդ գործում մեծ օգնութիւն է ցուցաբերել Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութիւնը։

Տարուայ կտրուածքով ծաւալել ենք ակտիվ գործունէութիւն, չխնայելով ջանք ու եռանդ՝ կազմակերպել ենք մի շարք ծրագրեր Արցախից երեխաներին նորից երջանիկ տեսնելու համար։

Մեր յաջողութեան ապացոյցը սկաուտների թուի աճն է։ Նրանք իւրաքանչիւր գործունէութեան ապացուցում են, որ պատասխանատուները զուր չեն աշխատել եւ ունեն արժանի յաջորդողներ։

Մեր մեծագոյն ձեռքբերումներից էր գայլիկական խմբերի բացումը։ Նրանք մանուկ հասակից դաստիարակւում են բարձր արժէքներով, որը կ’օգնի հայրենիքին ծառայելու գործում։

Այժմ ունենք սկաուտական խմբեր նաեւ Մասիսում եւ Արմաւիրում, որը մեր աշխատասիրութեան արդիւնքն է։ Խոստման արարողութեան ժամանակ երդում տուեց 50 սկաուտ։

Մեծ փորձ ձեռք բերեցինք Լիբանան եւ Շուէտիա որպէս պատուիրակութիւն մեկնումից։ Այն հետագայում կատարելագործուելու հնարաւորութիւն էր։

Ունեցանք խմբապետ, ով ամէն կերպ սատարում եւ քաջալերում է սկաուտներին։ Նա մասնակցեց Եգիպտոսում խմբապետական 9-րդ համագումարին եւ ձեռք բերած գիտելիքները կիրառեց գործունէութեան ընթացքում, որը էլ աւելի արդիւնաւէտ դարձրեց մեր աշխատանքը։

Իսկ պատասխանատուական կազմի յաջողութիւնները վարչութեան ջանասիրաբար աշխատանքի արդիւնքն է։ Ձեւաւորուեց մեր գործունէութեանը խթանող վարչութիւն։
Հայաստանում առաջնային խնդիր էր գրասենեակի հարցը։ Ուզում ենք շնորհակալություն յայտնել Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ին՝ իրենց գրասենեակում մեզ տեղ տալու համար։
Այսպիսով, տարին համարում ենք նուաճումների տարի