ՅԱՃԱԽ ՏՐՈՒՈՂ ՀԱՐՑԵՐ Հ.Մ.Ը.Մ.Ի ԵՒ ՀԱՍԿ-Ի
1. Ի՞նչ է Հ.Մ.Ը.Մ.ը եւ ո՞րն է դրա նպատակները։
- Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը համահայկական, սկաուտական, մարզական, երիտասարդական, հասարակական կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1918 թ.ին Պոլիսում եւ զբաղւում է հայ երիտասարդների ոչ-ֆորմալ կրթութեամբ սպորտի եւ սկաուտական գործունէութեան միջոցով: Հ.Մ.Ը.Մ.ի նպատակն է դաստիարակել տիպար հայ քաղաքացիներ, ամրապնդել հայ պատանիների եւ երիտասարդների ազգային ինքնութիւնը, աջակցել համայնքային ներգրաւուածութեանը եւ նպաստել առողջ ապրելակերպին, ինչպէս նաեւ պահպանել հայկական մշակոյթն ու ժառանգութիւնը:
2. Ո՞րն է ՀԱԱԿ-ի եւ ինչպէ՞ս է այն կապուած Հ.Մ.Ը.Մ.ի հետ։
- ՀԱՍԿ-ը Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպութիւնն է, որը զբաղւում է երիտասարդների եւ պատանիների հայրենասիրական ու բնապահպանական դաստիարակութեամբ։ Այն մաս է կազմում Հ.Մ.Ը.Մ.ի ընդհանուր գործունէութեան եւ իրականացուող ծրագրերին, որոնք խթանում են համայնքային ներգրաւուածութիւնը եւ ազգանուէր դաստիարակութիւնը: ՀԱՍԿ-ը անդամ է Համաշխարհային Սկաուտական Կազմակերպութեանը: ՀԱՍԿ-ը Հայաստանի մէջ մարզական գործունէութեամբ չի զբաղւում:
3. Որտե՞ղ են գործում Հ.Մ.Ը.Մ.ը եւ ՀԱՍԿ-ը։
- Հ.Մ.Ը.Մ.ը գործում է աշխարհի տարբեր երկրներում՝ ունենալով 115 մասնաճիւղեր աշխարհի 26 երկրներում: Հ.Մ.Ը.Մ.ի անդամ են տասնեակ հազարաւոր մանուկներ, պատանիներ, երիտասարդներ ու տարեցներ: ՀԱՍԿ-ը յատկապէս կենտրոնացած է Հայաստանում, 11 մասնաճիւղերով եւ գործում է 7 մարզերում կազմակերպելով բազմապիսի սկաուտական եւ հայրենասիրական միջոցառումներ:
4. Ինչպիսի՞ գործունէութիւններ են իրականացւում Հ.Մ.Ը.Մ.ի շրջանակներում։
- Հ.Մ.Ը.Մ.ը հիմնական երեք ուղղութիւններով է աշխատում՝ սկաուտական, մարզական ու երիտասարդական: Կազմակերպում է տարբեր սպորտային գործունէութիւններ աւելի քան 14 մարզաձեւերում, մարզական մրցաշարեր, ճամբարներ, սկաուտական գործունեություններ ու միջոցառումներ, մշակութային տօնակատարութիւններ եւ հայրենասիրական դասընթացներ, որոնք նպաստում են հայ երիտասարդների համախմբմանը եւ ինքնութեան պահպանմանը: Վերջերս Արեւմտեան Ա.Մ.Ն.ում կեանքի կոչուեց նաեւ յատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար «Հրաշք» ծրագիրը, նրանց հասարակական կեանքում ներգրաւելու նպատակաւ:
5. Ինչպէ՞ս կարող եմ անդամակցել Հ.Մ.Ը.Մ.ին կամ ՀԱՍԿ-ին։
- Հ.Մ.Ը.Մ.ին կամ ՀԱՍԿ-ին անդամակցելու համար պէտք է դիմել մօտակայ մասնաճիւղին կամ կենտրոնին: Կազմակերպութիւնները բաց են բոլոր հայ երիտասարդների եւ պատանիների համար, ովքեր ցանկանում են միանալ սկաուտական, մարզական կամ երիտասարդական գործունէութեան։
6. Ո՞վ է ղեկավարում Հ.Մ.Ը.Մ.ը եւ ՀԱՍԿ-ը։
- Հ.Մ.Ը.Մ.ը կառավարւում է Կենտրոնական Վարչութեան կողմից, որը բաղկացած է ընտրուած անդամներից՝ աշխարհի տարբեր երկրներից: Իւրաքանչիւր Շրջան կամ մասնաճիւղ ունի իր վարչութիւնը, Սկաուտական Խորհուրդն ու համապատասխան յանձնախմբերը: ՀԱՍԿ-ը ղեկավարում է Հայաստանի Կենտրոնական Վարչութիւնը, որը համագործակցում է Հ.Մ.Ը.Մ.ի սփիւռքեան կառոյցների հետ:
7. Ինչպէ՞ս են Հ.Մ.Ը.Մ.ի եւ ՀԱՍԿ-ի միջոցառումները ֆինանսաւորւում։
- Միջոցառումների մեծ մասը ֆինանսաւորւում է անդամավճարներից, եւ նուիրատուութիւններից: Նման միջոցները հնարաւորութիւն են տալիս կազմակերպել ճամբարներ, դասընթացներ եւ սպորտային մրցաշարեր:
8. Ինչպիսի՞ արժէքներ է ուսուցանում Հ.Մ.Ը.Մ.ը իր անդամներին։
- Հ.Մ.Ը.Մ.ը կարեւորում է համամարդկային արժէքներ, հայրենասիրութիւնը, ինքնուրոյնութիւնը, եղբայրասիրութիւնը, թիմային աշխատանքը եւ կամաւորութիւնը:
9. Ինչպիսի՞ն է Հ.Մ.Ը.Մ.ի ազդեցութիւնը համայնքի վրայ։
- Հ.Մ.Ը.Մ.ը խթանում է հայ համայնքի համախմբմանը՝ ստեղծելով ակտիվ, առողջ, ընկերասէր եւ հայրենասէր երիտասարդների միջավայր: Կազմակերպութեան միջոցով հայ երիտասարդները կարող են կապ հաստատել իրենց արմատների հետ, սովորել ու զարգանալ միասնական եւ հարուստ մշակութային միջավայրում:
10. Ինչպէ՞ս է Հ.Մ.Ը.Մ.ը նպաստում հայկական ինքնութեան պահպանմանը։
- Հ.Մ.Ը.Մ.ը ոչֆորմալ կրթութեան ճամբով մշտապէս կազմակերպում է երիտասարդական, սկաուտական ու մարզական միջոցառումներ: Անդամները կարողանում են կապ հաստատել հայկական մշակոյթի հետ, սերտել հայրենասիրական արժէքներ եւ զարգացնել ազգային հպարտութիւնը: Միջազգային կապերի միջոցով կազմակերպութիւնը հայ երիտասարդներին հնարաւորութիւն է տալիս ինքնաարտայայտուել եւ համախմբուել իրենց մշակութային ժառանգութեան շուրջ: