Յօդուածներ · Թիւ 438

ԱՒՍՏՐԱԼԻԱՅԷՆ ՔՐԻՍ ԶԻԼԻՖԵԱՆ, ԼԻԲԱՆԱՆԷՆ ԶՈՒԼԱԼ ԳԱԶԱՆՃԵԱՆ ԱԹԼԷԹԻ ՏՂՈՑ ՈՒ ԱՂՋԿԱՆՑ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՍՏՂԵՐԸ

    ՔՐԻՍ ԶԻԼԻՖԵԱՆ ԿԸ ՏԻՐԱՆԱՅ 3 ՈՍԿԻ ՄԵՏԱԼԻ ԵՒ ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՆՈՐ ՄՐՑԱՆԻՇ ԿԸ ՀԱՍՏԱՏԷ 3000 ՄԵԹՐ ՎԱԶՔԻ ՄՐՑՈՒՄԻՆ
    Հ.Մ.Ը.Մ. ԼԻԲԱՆԱՆ ԿԸ ԽԼԷ 18 ՄԵՏԱԼ, ԻՍԿ ԶՈՒԼԱԼ ԳԱԶԱՆՃԵԱՆ Կ’ԱՐԺԱՆԱՆԱՅ «ՏԻՊԱՐ ՄԱՐԶԻԿՈՒՀԻ»Ի ՏԻՏՂՈՍԻՆ
     

Մարզախաղերու թագուհին՝ «աթլէթը» միշտ ալ ունեցած է յատուկ գրաւչութիւն։ Եգիպտահայ աթլէթիկ խաղերու կողքին (1946-1962), աթլէթը կիրարկուած է Մերձաւոր Արեւելքի Շրջանային Վարչութեան Հալէպի եւ Պէյրութի միջ-մասնաճիւղային խաղերուն (1928-1973), իսկ հետագային՝ համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերուն։

Աթլէթը համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերուն մաս կազմած է 1993-ին (Գանատա), 2001-ին (Լիբանան) եւ 2013-ին, 2017-ին եւ 2022-ին (Հայաստան)։

Այս մարզախաղերուն աթլէթի մրցումները կատարուեցան Արտաշատի դաշտին վրայ եւ մետալներու տիրացան 10 տղաք եւ 8 աղջիկներ։ Հ.Մ.Ը.Մ. Լիբանան անգամ մը եւս արձանագրեց փայլուն արդիւնքներ՝ արժանանալով 18 մետալի (6 ոսկի, 7 արծաթ եւ 5 պրոնզ)։ Հ.Մ.Ը.Մ. Աւստրալիա տիրացաւ 8 մետալի (4 ոսկի, 2 արծաթ, 2 պրոնզ), իսկ Հ.Մ.Ը.Մ. Գանատա (արծաթ), Հ.Ա.Ս.Կ. (պրոնզ) եւ Պաղտատ (պրոնզ) մէկական մետալի։

Աթլէթի մրցումներուն փայլեցան Քրիս Զիլիֆեան Աւստրալիայէն (3 ոսկի) եւ Զուլալ Պէզճեան Լիբանանէն (2 ոսկի, 1 արծաթ)։ Քրիս ո՛չ միայն հանդիսացաւ առաւելագոյն ոսկի մետալներ ապահովող մարզիկը, այլեւ՝ 11՛45՛՛7 արդիւնքով հաստատեց տղոց 3000 մեթր վազքի համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերու նոր մրցանիշ։ Նախորդ մրցանիշը հաստատուած էր 2013-ին, Լիբանանէն Սերժ Կէօքճեանի կողմէ (12՛22՛՛8)։ Ի դէպ, 1967-ին, Հ.Մ.Ը.Մ.ի միջ-մասնաճիւղային խաղերուն, երբ տակաւին համահայկական կառոյց չկար եւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերը ընթացք չէին առած, Լիբանանէն Մարտիրոս Բախտիկեան արձանագրած է 12՛09՛՛ արդիւնք։ Իսկ անկէ 23 տարի առաջ, Եգիպտոսի մէջ, Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-«Կամք»ի անդամ Կարօ Մոմճեան արձանագրած է 10՛19՛՛4 արդիւնք, ինչ որ ցարդ միութեան պատմութեան լաւագոյն արդիւնքն է։

Աղջկանց մրցումներուն Զուլալ Գազանճեան ունեցաւ մարզական գեղեցիկ կեցուածք, երբ 100 մեթր վազքի իր ոսկի մետալը նուիրեց չորրորդ հանդիսացած Հ.Մ.Ը.Մ.ական արցախցի իր մրցակիցին` առ ի զօրակցութիւն բռնագրաւեալ հայրենիքին ու անոր տեղահան դարձած ժողովուրդին։ Աթլէթի իր երեք մետալներուն կողքին (2 ոսկի, 1 արծաթ), Զուլալ 5 արծաթ մետալ ձեռք ձգեց լողի մրցումներուն, այս մարզախաղերուն ապահովելով ընդամէնը 8 մետալ (2 ոսկի, 6 արծաթ) եւ… մարզախաղերու «Տիպար մարզիկուհի»ի տիտղոս։

Աթլէթի մրցումներուն արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.-
ՏՂԱՔ
100 Մ. ՎԱԶՔ
1. Քրիս Զիլիֆեան (Աւստրալիա) 11՛՛0
2. Շահէն Վարժապետեան (Աւստրալիա) 11՛՛4
3. Ռոպէրթ Կէօքճեան (Աւստրալիա) 11՛՛6
 800 Մ. ՎԱԶՔ
1. Քրիս Չիլիֆեան (Աւստրալիա) 2՛12՛՛3
2. Ռուբէն Թնկրեան (Լիբանան) 2՛26՛՛8
3. Կարէն Զէյթունեան (Աւստրալիա) 2՛37՛՛3
3000 Մ. ՎԱԶՔ
1. Քրիս Զիլիֆեան (Աւստրալիա) 11՛45՛՛7 ՄՐՑ.
2. Կարէն Զէյթունեան (Աւստրալիա) 13՛30՛՛1
3. Ռուբէն Թնկրեան (Լիբանան) 14՛06՛՛2
 
ՄԷԿ ՔԱՅԼ ՈՍՏՈՒՄ
1.Շահէն Վարժապետեան (Աւստրալիա) 5.81 մ.
2. Լէօ Պետիրեան (Գանատա) 5.68 մ. 
3. Խաչիկ Թադէոսեան (Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.) 5.28 մ.
 
ԳՈՒՆՏ ԱՐՁԱԿԵԼ
1. Ճորճ Չիֆճեան (Լիբանան) 9.00 մ.
2. Նարեկ Քէշիշեան (Լիբանան 8.37 մ.
3. Սեւակ Գէորգ (Պաղտատ) 5.84 մ.
 
ԱՂՋԻԿՆԵՐ
100 Մ. ՎԱԶՔ
1. Զուլալ Պէզճեան (Լիբանան) 14՛՛1
2. Լորէն Ակողլանեան (Լիբանան) 16՛՛1
3. Օրօր Թիքիճեան (Լիբանան) 17՛՛3
 800 Մ. ՎԱԶՔ
1. Քլէա Արապաղեան (Լիբանան) 3՛04՛՛6
2. Ալիք Քէշիշեան (Լիբանան) 3՛45՛՛9
3. Օրօր Թիքիճեան (Լիբանան) 4՛14՛՛8
 3000 Մ. ՎԱԶՔ
1. Քլէա Արապաղեան (Լիբանան) 13՛57՛՛2
2. Քրիստինա Օպարեան (Լիբանան) 17՛25՛՛4
 
ՄԷԿ ՔԱՅԼ ՈՍՏՈՒՄ
1. Զուլալ Պէզճեան (Լիբանան) 4.72 մ.
2. Լորէն Ակօղլանեան (Լիբանան) 3.94 մ.
3. Ալիք Քէշիշեան (Լիբանան) 3.70 մ.
 
ԳՈՒՆՏ ԱՐՁԱԿԵԼ
1. Արինա Աբրահամեան (Լիբանան) 8.73 մ.
2. Զուլալ Պէզճեան (Լիբանան) 8.50 մ.
3. Գարէն Յովակիմեան (Լիբանան) 7.08 մ.
 
 ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ՄՐՑԱՆԻՇՆԵՐ- ՏՂԱՔ
100 մ.- 10՛՛51, Զաւէն Դաւիթեան (Գանատա), Մոնթրէալ, 1993
800 մ.- 2՛06՛՛4, Գարթլանտ Գէթէյեան (Արեւելեան Մ.Ն.), Պէյրութ, 2001
3000 մ.- 12՛09՛՛00, Մարտիրոս Բախտիկեան (Լիբանան), Պէյրութ, 1967
Մէկ քայլ ոստում- 6.49, Յարութ Պարսումեան (Գանատա), Մոնթրէալ, 1993
Գունտ արձակել- 11.36, Էտի Մելքոնեան (Գանատա), Մոնթրէալ, 1993
 
 
ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ՄՐՑԱՆԻՇՆԵՐ- ԱՂՋԻԿՆԵՐ
100 մ.- 12՛՛8, Ռուբինա Պարոնեան (Գանատա), Մոնթրէալ, 1993
800 մ.- 2՛37՛՛4, Միքայէլլա Այնէճեան (Կիպրոս), Արտաշատ, 2017
3000 մ.-
Մէկ քայլ ոստում- 4.85, Ռուբինա Պարոնեան (Գանատա), Մոնթրէալ, 1993
Գունտ արձակել- 9.18, Ցոլինէ Գազանճեան (Լիբանան), Պէյրութ, 2001


Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՄՐՑԱՆԻՇՆԵՐ- ՏՂԱՔ
100 մ.- 10՛՛5, Զաւէն Դաւիթեան (Գանատա), Արտաշատ, 1999
800 մ.- 1՛57՛՛5
3000 մ.- 10՛19՛՛4, Կարօ Մոմճեան («Կամք»), Աղեքսանդրիա, 1944
Մէկ քայլ ոստում- 7.10 մ., Պերճ Տէտէեան (Եգիպտ.), Աղեքսանդրիա, 1950
Գունտ արձակել- 13.15 մ., Ժիրայր Խտիկեան (Ֆրանս), Կրընոպլ
  
Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՄՐՑԱՆԻՇՆԵՐ- ԱՂՋԻԿՆԵՐ
100 մ.- 12՛՛7, Շողիկ Նիկողոսեան (Գանատա), Մոնթրէալ, 1983
800 մ.- 2՛20՛՛0, Արտա Գալփաքեան (Լիբանան), Ճիւնի, 1974
3000 մ.- 12՛23՛՛9, Լոռի Թաշճեան (Լիբանան), Արտաշատ, 2017
Մէկ քայլ ոստում- 5.39
Գունտ արձակել- 9.61, Մարօ Պետիկեան («Կամք»), Գահիրէ, 1961

Թիւ 438 · PDF ↓