Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐԵՒՄՏԵԱՆ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ՏՂՈՑ ԽՈՒՄԲԸ ԵՕԹՆԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ԿԸ ՏԻՐԱՆԱՅ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՏԻՏՂՈՍԻՆ
Տղոց պասքեթպոլը «համն ու հոտն է» համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերուն։ Ամէնէն մեծաթիւ մասնակցութիւնը եւ ամէնէն սուր մրցակցութիւնը կ’արձանագրուի տղոց պասքեթպոլի մրցումներուն։
Համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերու 44 տարուան պատմութեան ընթացքին կատարուած են պասքեթպոլի տղոց 9 ախոյեանութիւններ (ֆութպոլ՝ 8, վոլիպոլ՝ 3) եւ բացառութեամբ երկուքին (1990-ին Սուրիա, 2022-ին՝ Արեւելեան Մ. Նահանգներ), միշտ Արեւմտեանի տղաքը տիրացած են առաջնութեան բաժակին։
Երեք տարի առաջ մեծ անակնկալ մը արձանագրուեցաւ, երբ Հ.Մ.Ը.Մ.ի Արեւելեան Մ. Նահանգներու տղոց Ա. խումբը 81-49 արդիւնքով շրջեց բոլոր նախատեսութիւնները եւ չձգեց, որ բաժակը Լոս Անճելըս երթայ։ Նախորդ մարզախաղերուն փայլեցան նաեւ Թեհրանի Հ.Մ.Ա.Կ.ը (երրորդ) եւ Աւստրալիան (չորրորդ)։ Այս մարզախաղերուն Թեհրանը բացակայ էր, իսկ Աւստրալիան, Արեւելեան Մ. Նահանգները, Արեւմտեան Մ. Նահանգները եւ Գանատան ներկայ էին երկուքական խումբերով։ Ներկայ էին նաեւ Լիբանանը, Գահիրէն (երկար բացակայութենէ ետք) եւ Արցախը (առաջին անգամ ըլլալով)։ Ընդամէնը՝ 11 խումբ, նախորդ մարզախաղերու 8-ը խումբի փոխարէն։
Թեհրանի Հ.Մ.Ա.Կ.ի բացակայութեան՝ «ոսկեայ եռեակը» կազմեցին Արեւմտեանի առաջին եւ երկրորդ խումբերը եւ Գանատան։ Անցեալ մարզախաղերու ախոյեան Արեւելեան Մ. Նահանգներու խումբը հանդիսացաւ չորրորդ։ Աւարտականը եղաւ զուտ «Արեւմտեան»։ Արեւմտեան Մ. Նահանգներու տղոց անպարտելի առաջին խումբը 79-67 արդիւնքով յաղթեց Արեւմտեանի տղոց երկրորդ խումբին եւ առիթ տուաւ, որ շրջանը համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերու պասքեթպոլի մրցումներուն ապահովէ 10/10-ի վրայ նիշ, միաժամանակ արժանանալով պասքեթպոլի կրտսեր տղոց, երէց աղջկանց եւ երէց տղոց առաջնութեան բաժակներուն։
Երէց տղոց 11 խումբերը, երեք խմբակի բաժնուած, իրենց մրցումները կատարեցին «ՄԻԿԱ»ի դաշտին վրայ եւ պարզեցին հետեւեալ պատկերը.-
Ա. ԽՄԲԱԿ
1. Արեւելեան Մ.Ն. (2)
2. Արեւմտեան Մ.Ն. (1)
3. Աւստրալիա (1)
4. Արցախ
Խմբակային մրցումներ
Արեւելեան Մ.Ն. (2) - Արցախ 100-93
Արեւմտեան Մ.Ն. (1) - Աւստրալիա (1) 93-78
Աւստրալիա (1) - Արեւելեան (2) 87-75
Արեւելեան Մ.Ն. (2) - Արեւմտեան Մ.Ն. (1) 48-103
Արցախ - Արեւմտեան Մ.Ն. (1) 36-95
Աւստրալիա (1) - Արցախ 86-46
Խմբակային դասաւորում
1. Արեւմտեան Մ.Ն. (1) 6 կէտ
2. Աւստրալիա (1) 5 կէտ
3. Արեւելեան Մ.Ն. (2) 34 կէտ
4. Արցախ 3 կէտ
Բ. ԽՄԲԱԿ
1. Գանատա (2)
2. Արեւելեան Մ.Ն. (1)
3. Գահիրէ
4. Արեւմտեան Մ.Ն. (2)
Խմբակային մրցումներ
Արեւելեան Մ.Ն. (1) - Գանատա (2) 98-48
Արեւելեան Մ.Ն. (1) - Գահիրէ 83-50
Գանատա (2) - Գահիրէ 58-82
Արեւմտեան Մ.Ն. (2) - Արեւելեան Մ.Ն. (1) 69-82
Արեւմտեան Մ.Ն. (2) - Գահիրէ 81-58
Արեւմտեան Մ.Ն. (2) - Գանատա (2) 97-51
Խմբակային դասաւորում
1. Արեւելեան Մ.Ն. (1) 6 կէտ
2. Արեւմտեան Մ.Ն. (2) 5 կէտ
3. Գահիրէ 4 կէտ
4. Գանատա (2) 3 կէտ
Գ. ԽՄԲԱԿ
1. Աւստրալիա (2)
2. Գանատա (1)
3. Լիբանան
Խմբակային մրցումներ
Աւստրալիա (2) - Լիբանան 95-51
Գանատա (1) - Աւստրալիա (2) 84-70
Գանատա (1) - Լիբանան 104-59
Խմբակային դասաւորում
1. Գանատա (1) 4 կէտ
2. Աւստրալիա (2) 3 կէտ
3. Լիբանան 2 կէտ
Վերջին երեք դիրքերու ճշդումի մրցումներ
Գանատա (2) - Արցախ 20-0
Գանատա (2) - Լիբանան 33-75
Քառորդ աւարտական
Արեւմտեան (1) - Գահիրէ 20-0
Արեւելեան Մ.Ն. (1) - Աւստրալիա (1) 95-64
Աւստրալիա (2) - Արեւմտեան Մ.Ն. (2) 72-96
Գանատա (1) - Արեւելեան Մ.Ն. (2) 85-68
Կիսաւարտական
Արեւմտեան Մ.Ն. (1) - Արեւելեան Մ.Ն. (1) 89-73
Արեւմտեան Մ.Ն. (2) - Գանատա (1) 72-63
Երրորդ դիրքի մրցում
Գանատա (1) - Արեւելեան (1) 69-64
Աւարտական
Արեւմտեան Մ.Ն. (1) - Արեւմտեան Մ.Ն. (2) 79-67
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1. Արեւմտեան Մ.Ն. (1)
2. Արեւմտեան Մ.Ն. (2)
3. Գանատա (1)















